Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար. Բորել

Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ 
հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար. Բորել

ԲՐՅՈՒՍԵԼ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի փոխանցմամբ` նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոսեպ Բորելն ասուլիսին նշեց` ԵՄ անդամ պետությունները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ առարկայական խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ 

«Նախագահ Ալիեւի վերջին տարածքային պահանջները խիստ մտահոգիչ են։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար», - նշեց Ժոսեպ Բորելը։ 

Լիլիթ Գասպարյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am