Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Թուրքիան կոչ է արել Գազայի հատվածի իրադարձությունների ազդեցությունը չտարածել Սիրիայի վրա

Թուրքիան կոչ է արել Գազայի հատվածի իրադարձությունների ազդեցությունը 
չտարածել Սիրիայի վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական պատվիրակությունը Աստանայում սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել Գազայի հատվածում իրադարձությունների ազդեցությունը Սիրիայի վրա տարածելուց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հունվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների քսանմեկերորդ փուլը։

«Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը, ով գլխավորում է Անկարայի պատվիրակությունը, բանակցությունների շրջանակում երկկողմանի շփումներ է ունեցել շահագրգիռ կողմերի հետ» ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը նույնպես չի ցանկանում, որ Սիրիան ներքաշվի Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ և կանի հնարավոր ամեն ինչ դա կանխելու համար։

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am