Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի դատարանի որոշմանը՝ Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու վերաբերյալ

Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի դատարանի որոշմանը՝ Իսրայելին 
ցեղասպանության մեջ մեղադրելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը կշարունակի պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշումը:

«Այն մեղադրանքը, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել պաղեստինցիների դեմ, ոչ միայն սուտ է, այլև վրդովեցնող է, և դատարանի որոշումը քննարկել այն՝ խայտառակություն է, որը կփոխանցվի սերունդներին»,-  Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերում է «REX» լրատվական գործակալությունը։

Նրա համոզմամբ ՝ Իսրայելը այնպիսի պատերազմ է մղում, որն ավելի արդար չի կարող լինել։

«Մենք կշարունակենք ամեն ինչ անել մեզ և մեր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ պահպանելով միջազգային իրավունքը», — ընդգծել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նշել է՝ ինչպես յուրաքանչյուր երկիր, Իսրայելն էլ ինքնապաշտպանության հիմնական իրավունք ունի ։

«Հաագայի դատարանն արդարացիորեն մերժել է մեզ այդ իրավունքից զրկելու պահանջը»,-ասել է վարչապետը:

ՄԱԿ-ի Գերագույն դատարանը միջանկյալ որոշում է կայացրել պաղեստինցիների ցեղասպանության վերաբերյալ Հարավայի Աֆրիկայի Հանրապետության հայցով Իսրայելի դեմ: Հաագայի դատարանը պարտավորեցրել է հրեական պետությանը ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am