Միջազգային

ՌԴ-ն համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի գերիշխանությունը խաթարելու ուղղությամբ չի աշխատում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի գերիշխանությունը խաթարելու ուղղությամբ չի աշխատում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ,27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանը չի աշխատում համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ-ի գերիշխանությունը խաթարելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ The Washington Post-ին տված մեկնաբանությունում։

«ՌԴ քայլերն ուղղված են այլընտրանքների ստեղծմանը»,- ասել է Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ «հավաքական Արևմուտքի» ձեռնարկած գործողությունները խարխլում են վստահությունը՝ առանց Մոսկվայի կողմից որևէ միջամտության:

«ՌԴ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և տնտեսական նոր համակարգ է կառուցում, քանի որ նախորդ համակարգը, պարզվեց, որ անվստահելի է, կեղծ և վտանգավոր»,- հավելել է Պեսկովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում