Սպորտ

Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը մասնակցելու է միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված հատուկ հավաքին

1 րոպեի ընթերցում

Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը մասնակցելու է միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված հատուկ հավաքին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Պարալիմպիկ խաղերի մասնակից, Հայաստանի հաշմանդամային սպորտի նախագահ Սարգիս Ստեփանյանը Խաղերի նախապատրաստական փուլում հավաքի է մասնակցում Կանարյան կղզիներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը երկշաբաթյա հատուկ հրավերով մեկնել է Իսպանիայի Կանարյան կղզիներ` մասնակցելու Պարաաթլետիկայի միջազգային մարզական հավաքների, որին մասնակցում են նաև անվանի Օլիմպիկ և Պարալիմպիկ մարզիկներ:

Փարիզի Պարալիմպիկ խաղերը կկայանան 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Սարգիս Ստեփանյանը կմասնակցի գնդի հրման մրցաձևին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում