Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել և հավաքական պատիժ է որակել Գազայի բնակիչների նկատմամբ գործողությունները

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել և հավաքական պատիժ է որակել Գազայի բնակիչների նկատմամբ գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ գործողությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Գուտերեշը հայտարարել է, որ ոչ մի գործողություն չի կարող արդարացնել Գազայի հատվածի բնակիչների հավաքական պատիժը։

Նրա խոսքով՝ քաղաքացիների դիտավորյալ սպանությունը, վիրավորումը, խոշտանգումը կամ առևանգումը, սեռական բռնությունը կամ քաղաքացիական օբյեկտների վրա հրթիռներ արձակելն արդարացում չունի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի շարունակվող ռմբակոծումը հանգեցրել է վերջին տարիներին աննախադեպ ավերածությունների և խաղաղ բնակիչների սպանությունների:

Ըստ նրա՝ Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների ավելի քան 70 տոկոսը, ներառյալ՝ տները, հիվանդանոցները, դպրոցները, ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտները, ավերվել են կամ լրջորեն վնասվել են։

«Զինված հակամարտության ոչ մի կողմ վեր չէ միջազգային իրավունքից», - եզրափակել է Գուտերեշը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում