Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսը

Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է Երևանի պատմության թանգարանի 
բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է «Նոյի երկիր» խորագրով ցուցահանդեսը: Նախագիծն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինբո քաղաքի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ներկայացվել է թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք, որոնք թվագրվում են 18-20-րդ դարերով:

002.jpg (2.94 MB)

Ըստ աղբյուրի՝ ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Նինբոյի քաղաքապետարանի պաշտոնյաները, Նինբոյի թանգարանի տնօրեն Ճան Լիան, Չինաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Կորյուն Ղազարյանը, Երևանի պատմության թանգարանի աշխատակիցներ, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Մխիթարյանը:

Նշվում է, որ ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը։

003.jpg (3.22 MB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am