Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով

Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել 
Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներին , ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարներին, այդ թվում ՝ ՌԴ-ին և ՉԺՀ-ին տեղեկացրել է Պրիշտինայի սադրիչ քայլերի մասին և առաջարկել է ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնել Կոսովոյի և Մետոխիայի հարցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է  «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աղբյուրի՝ Սերբիայի նախագահը նշել է, որ խոսքը Պրիշտինայի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացված էթնիկ զտումների և տարածաշրջանում սերբերի կյանքի համար անհնարին պայմանների ստեղծման, ինչպես նաև Կոսովոյում և Մետոխիայում սերբական դինարը շրջանառությունից հանելու մասին է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am