Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Անցյալ տարի Չինաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգացել են նորովի. ՀՀ-ում ՉԺՀ դեսպան

Անցյալ տարի Չինաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները  
զարգացել են նորովի. ՀՀ-ում ՉԺՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը հանդիսավոր ուղերձով դիմեց ներկաներին՝ բարեմաղթանքներ հղելով Հայաստանում աշխատող, սովորող և բնակվող բոլոր չինացիներին՝ ուսուցիչներին, ուսանողներին, Չինաստանի կողմից ֆինանսավորվող ձեռնարկությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։

8D1A6223.jpg (623 KB)

«Անցած տարվա ընթացքում երկու կողմերի ներգրավվածության և համատեղ ջանքերի շնորհիվ՝ Չինաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները  զարգացել են նորովի։ Երկու երկրների  կառավարությունները, ակադեմիական հաստատությունները, ձեռնարկությունները, մշակույթի և արվեստի​ գործիչներն անընդմեջ սերտ փոխանակումներ, այցեր են իրականացրել, իսկ տարբեր ոլորտներում համագործակցությունը ծաղկում է ապրել: Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, արտահանման հիմնական շուկան և ներմուծման աղբյուրը։ 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներ։ Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է 1,93 մլրդ ԱՄՆ դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով 23,1%-ով»,- ասաց Ֆան Յոնը։

Դեսպանի տեղեկացմամբ՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը, էլեկտրական ենթակայանի վերակառուցումը, ֆոտովոլտային էլեկտրակայանի, Կապսի ջրամբարի կառուցումը և Չինաստանի կողմից Հայաստանում իրականացվող այլ նախագծերը սահուն առաջ են ընթանում՝ կարևոր դեր խաղալով Հայաստանի ենթակառուցվածքների որակի բարձրացման և արդիականացման գործում։ Հայաստանում չինարենի ուսուցումը վերելք է ապրում։ Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանին կից Կոնֆուցիուսի ինստիտուտը հիմնել է մեկ նոր Կոնֆուցիուսի դասարան և ինը չինարեն լեզվի ուսուցման կենտրոններ, որտեղ գրանցվել են ավելի քան 1500 նոր սովորողներ, ստեղծել է չինարենի տեղացի ուսուցիչների վերապատրաստման բազա, շարունակվել է չինարեն լեզվի ուսումնական նյութերի տեղայնացումը։ Չինարենի և չինական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում շարունակում է աճել։

8D1A6073.jpg (511 KB)

Պատասխան ուղերձով հանդես եկավ Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը՝ նշելով, որ միջոցառումը միանգամայն տեղին է, որովհետև գալիս է Վիշապի տարին, որն, ըստ չինական աստղագուշակի, իր հետ բերում է շատ անսպասելի զարգացումներ, որոնք, սակայն, լի են բարությամբ ու դրական արդյունքներով։

«2023 թվականը սկզբունքորեն դարձավ հետքովիդյան շրջանի առաջին տարին, երբ վերստին արձանագրվեցին ինտենսիվ շփումներ բոլոր մակարդակներում և վերսկսվեցին որոշ չափով սառեցված ծրագրերը։ Նախորդ տարին առևտրատնտեսական հարաբերությունների առումով նույնպես կարևոր էր, քանզի գումարվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, և եթե համագործակցության տեմպերը պահպանվեն, ապա այս տարի կգերազանցենք երկու միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության շեմը։ Դրական զարգացում է ապրել նաև քաղաքական երկխոսությունը միջազգային կազմակերպությունների ձևաչափով, ինչը փայլուն կերպով ապացուցում է կայուն, բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը»,- ասաց Մանասարյանը։

8D1A6325.jpg (556 KB)

Նա հատուկ անդրադարձավ մշակութային կապերի զարգացմանը՝ նշելով, որ նախորդ տարին այդ ոլորտում նույնպես արձանագրեց աննախադեպ վերելք։ Մանասարյանի տեղեկացմամբ՝ հայկական կողմը Չինաստանում լավ իմաստով ունեցավ մշակութային էքսպանսիա, որը սկսվեց Արամ Խաչատրյանի եռյակի մենահամերգներով, շարունակվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի շրջագայությամբ և եզրափակվեց Պեկինում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներով։ Զուգահեռաբար առաջին անգամ պատմության մեջ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթն անցկացվեց Հայաստանից դուրս և առաջին անգամ տեղի ունեցավ Չինաստանում, ինչը չին մասնագետների համար ուղղակի աննկարագրելի իրադարձություն էր, ուստի լայնորեն լուսաբանվեց տեղի լրատվամիջոցներով։ Մանասարյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարում փոխգործակցությունը կզարգանա ավելի մեծ ծավալներով։

8D1A6429.jpg (671 KB)

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, կազմակերպվեցին ինտելեկտուալ խաղեր, հայ պատանի մարզիկները հանդես եկան արևելյան մարտարվեստի ներկայացուցչական համարներով։ Այդպես նշվեց լուսնային օրացույցով տասներկուերորդ ամսվա 23-րդ օրը ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը։  

8D1A6107.jpg (434 KB)

8D1A6096.jpg (491 KB)  

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am