Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ստամբուլում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 6-ի

Ստամբուլում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 6-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում փետրվարի 6-ին դատարանի շենքի մոտ զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է վեցի, որոնց թվում երեք ոստիկան կա։ Հարձակվողները՝ մեկ կին և մեկ տղամարդ, սպանվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում Al Jazeera-ն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, սակայն չի հստակեցրել՝ տուժածը քաղաքացիական անձ է, թե ոստիկանության աշխատակից:

Հարձակվողներն առավոտյան կրակ էին բացել դատարանի շենքի մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա: Արդարադատության նախարարը հայտնել էր, որ դատախազությունը հետաքննություն է սկսել։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am