Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վահագն Խաչատուրյանը պատմական է գնահատում Հունգարիա իր այցը

Վահագն Խաչատուրյանը պատմական է գնահատում Հունգարիա իր այցը

ԲՈՒԴԱՊԵՇՏ,  6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Հունգարիայի հետ և ամեն ինչ կանի դինամիկ զարգացումը ապահովելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի  նախագահ Կատալին Նովակի հետ մամուլի ասուլիսին:

«Այս այցը պատմական է երկարատև ընդմիջումից հետո: Իրականում, մենք նոր գործընթացի սկիզբ ենք դնում, և անձամբ ես ու մեր պատվիրակությունը այդպես ենք գնահատում: Ուզում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ակտիվ վերսկսել հայ-հունգարական հարաբերությունների նոր ժամանակաշրջան և անել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ  զարգացում ունենան և տրամաբանական հունի մեջ մտնեն: Դա նշանակում է բարեկամական, եղբայրական հարաբերություններ, որոնք ունեցել ենք երկարաժամկետ, նույնիսկ անհիշելի ժամանակաշրջաններից»,- ասաց Խաչատուրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am