Երևանում՝ 11:07,   25 Փետրվար 2024

Meta-ն հեռացրել է Իրանի հոգևոր առաջնորդ, Այաթոլլա Խամենեիի օգտահաշիվները Instagram-ից և Facebook-ից

Meta-ն հեռացրել է Իրանի հոգևոր առաջնորդ, Այաթոլլա Խամենեիի 
օգտահաշիվները Instagram-ից և Facebook-ից

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Meta-ն Instagram-ից և Facebook-ից հեռացրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը: 

Ընկերությունը չի տեղեկացրել նման քայլի կոնկրետ պատճառը, բայց հայտնել է, որ օգտահաշիվները հեռացվել են վտանգավոր կազմակերպությունների և անձանց հանդեպ իրենց քաղաքականության բազմակի խախտումների պատճառով։

Կալիֆոռնիական տեխնոլոգիական հսկան հայտնել է, որ թույլ չի տա այն օգտահաշիվներին, որոնք բռնի առաքելություն են քարոզում կամ մասնակցում են բռնությանը, ներկայություն ունենալ իրենց հարթակներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]