Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Փաշինյանն ակնհայտ է համարում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացումը

Փաշինյանն ակնհայտ է համարում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են, այդ թվում նաև՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման պայմաններում և շնորհիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  հավելելով, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ներկայում իրագործման փուլում է։

«Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները սերտանում են նաև այն պատճառով, որ, միջազգային հանրության գնահատականով, մենք տեսանելի հաջողություններ ունենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին»,- նշել է վարչապետը:

 Նրա խոսքով՝  ՀՀ կառավարությունն իրականացնում է  ժողովրդից ստացած  պատգամները, որոնցից են, առաջին հերթին, ժողովրդավարական բարեփոխումները:

«Եվ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական հանրության զարգացումը մեզ համար ուղղակի հանգամանքների բերումով առաջացած օրակարգեր չեն: Ես բազմիցս եմ հայտարարել, որ դա մեզ համար ռազմավարություն է, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք շարունակելու ենք այդ ռազմավարությունների իրականացումը, շարունակելու ենք այդ բարեփոխումները: Եվ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա  ուշադրություն է հրավիրել այն կարևոր փաստի վրա, որ  տարածաշրջանում վերջին ամիսներին շատ էական իրադարձություն է տեղի ունեցել. անմիջական հարևան և բարեկամ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամության թեկնածու։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ Հայաստանի համար շատ կարևոր և էական է դիրքավորվել այդ իրադարձության շուրջ։

Փաշինյանի համոզմամբ՝  դա մի իրադարձություն է, որ անխուսափելիորեն նաև ազդեցություն կունենա  տարածաշրջանի ընդհանուր պատկերի և մթնոլորտի վրա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am