Երևանում՝ 11:07,   25 Փետրվար 2024

Տեխասի իշխանությունները կրկնապատկել են Մեքսիկայի հետ սահմանն ամրացնելու ջանքերը

Տեխասի իշխանությունները կրկնապատկել են Մեքսիկայի հետ սահմանն 
ամրացնելու ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Տեխաս նահանգը կրկնապատկում է ջանքերը՝ Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով ավելի շատ ցանկապատեր և մետաղալարեր տեղադրելու համար՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը:

«Ավելի մեծ թվով Ազգային գվարդիայի անդամներ և մետաղալարերի ավելի շատ պատնեշներ են մոտենում Տեխասի սահմանին: Մենք նորից կրկնապատկում ենք մեր ջանքերն՝ ընդլայնելու այն սահմանամերձ տարածքները, որտեղից մերժում ենք անօրինական մուտքը Տեխաս», - գրել է Էբոթը X միկրոբլոգի իր էջում:

Նա հավելել է, որ Տեխասում անօրինական ներգաղթի մակարդակն այժմ նվազում է, մինչդեռ աճում է Կալիֆոռնիայում և Արիզոնայում:

Ավելի վաղ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել էր հեռացնել մոտ 50 կմ-անոց մետաղյա լարային ցանցը Տեխասում ԱՄՆ-Մեքսիկա սահմանից, որը տեղադրել էր նահանգապետարանը՝ միգրանտների հոսքի դեմ պայքարելու նպատակով։

Նահանգի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմը պատշաճ կերպով չի պահպանում սահմանը, ինչը հանգեցրել է անօրինական միգրանտների աճին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]