Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Հրդեհ է բռնկվել Շվեդիայի ամենամեծ զվարճանքի կենտրոնում

Հրդեհ է բռնկվել Շվեդիայի ամենամեծ զվարճանքի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր հրդեհ է բռնկվել Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի ամենամեծ զվարճանքի կենտրոնի՝ «Լիզեբերգ»-ի ջրային համալիրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, զվարճանքի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդիկ են տարհանվել մոտակա գրասենյակներից և հյուրանոցից:

«Խոշոր հրդեհ է բռնկվել «Oceana Water World»-ում՝ նոր ջրաշխարհում, որը կառուցում է «Լիզեբերգ»-ը: Հրդեհը բռնկվել է շենքից դուրս ջրային ատրակցիոններից մեկում, այնուհետև տարածվել  է ամբողջ շենքի վրա», - ասվում է հայտարարության մեջ:

Այժմ աշխատանքներ են տարվում հրդեհի տեղայնացման ուղղությամբ, պարզվում են դրա պատճառները։

Բժիշկների խոսքով՝ թեթև վնասվածքներով 12 մարդ օգնության է դիմել: Այս մասին գրում է «Dagens Nyheter» թերթը։

«Լիզեբերգ»-ը  Եվրոպայի առաջատար զվարճանքի կենտրոններից մեկն է, որն ունի տարեկան մոտավորապես 3 միլիոն այցելու: Ջրային համալիրը՝ այգու 14 ջրային ատրակցիոններով, նախատեսվում էր բացել 2024 թվականի ամռանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]