Երևանում՝ 11:07,   25 Փետրվար 2024

Ֆիլիպիններում սողանքի հետևանքով զոհերի թիվն աճել է

Ֆիլիպիններում սողանքի հետևանքով զոհերի թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների հարավում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

«Ֆիլիպինների հարավում ոսկու արդյունահանող գյուղերից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Դավաո դե Օրո նահանգի աղետների կառավարման գրասենյակի խոսնակ Էդվարդ Մակապլիի խոսքով էլ ողջ մնացածներին գտնելու հույս չկա:

«Դեպքից անցել է գրեթե մեկ շաբաթ: Մենք կարծում ենք, որ այլևս ողջ մնացածներ չկան»,- գործակալությանն ասել է նա:

Միաժամանակ իշխանությունները հորդորել են շարունակել որոնողական աշխատանքները, քանի դեռ չեն հայտնաբերվել բոլոր անհետ կորածները։

Սողանքն իջել էր փետրվարի 6-ի գիշերը Դավաո դե Օրո նահանգում ոսկու արդյունահանմամբ զբաղվող լեռնային Մասարա գյուղում։ Հողի շերտի տակ են անցել տներ և երկու ավտոբուս, որոնցում ավելի քան երկու տասնյակ ուղևոր կար։ Սողանքին նախորդել էին հորդառատ անձրևներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]