Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախակրթարաններ են հիմնվել ութ դպրոցներում

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին նախակրթարաններ են հիմնվել ութ 
դպրոցներում

ԳԱՎԱՌ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի հանրակրթական ութ դպրոցներում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից բացվել և գործում են նախակրթարաններ, որտեղ 2024 թվականի փետրվարի 12-ի դրությամբ արդեն հաճախում են 153 սան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանից,  2023-2024 թվականների ուսումնական տարվա մեկնարկից նախակրթարաններ են բացվել Սարուխանի թիվ 2, Լանջաղբյուրի, Գանձակի թիվ 2, Կարմիրգյուղի թիվ 1, Մեծ Մասրիկի միջն, Գեղհովիտի թիվ 1 , Ծովագյուղի և  Կարճաղբյուրի  միջնակարգ   դպրոցներում:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Վարդենիսի, Մարտունու, Գավառի և Սևանի համայքնապետարանների ու բարերարների համագործակցությամբ, 2023 թվականի ընթացքում։

«Մեծ Մասրիկի նախակրթարանն ամբողջությամբ հիմնվել է պետբյուջեի միջոցներով, Կարճաղբյուրի, Ծովագյուղի և Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցների նախակրթարանները՝ պետբյուջեի միջոցներով և համայնքապետարանների համաֆինանսավորմամբ։ Իսկ Սարուխանի թիվ 2,  Լանջաղբյուրի, Գանձակի թիվ 2, Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցներում նախակրթարանների հիմնման ծրագրերի իրականացման համար համաֆինանսավորումը կատարել են բարերարները»,-ներկայացրեց Կարեն Զազյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]