Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Գեղարքունիքի մարզում հաստատվել է «300 դպրոց և 500 մանկապարտեզի կառուցման ծրագրով» նախատեսված կրթական հաստատությունների ցանկը

Գեղարքունիքի մարզում հաստատվել է «300  դպրոց  և  500 մանկապարտեզի 
կառուցման  ծրագրով» նախատեսված կրթական հաստատությունների ցանկը

ԳԱՎԱՌ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում  «300  դպրոց  և  500 մանկապարտեզի կառուցման  ծրագրի» շրջանակներում հիմքից կկառուցվի 6 դպրոց և 9 կրթահամալիր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,

ՀՀ  Կառավարության  կողմից իրականացվող «300  դպրոց  և  500 մանկապարտեզի կառուցման  ծրագրում»  ընդգրկված   են  Գավառի թիվ 5, Գավառի թիվ 7, Սևանի թիվ 3 , Ծովինարի միջնակարգ, Լիճքի հիմնական, Վարդենիսի թիվ 3,  դպրոցները։ Նույն ծրագրի շրջանակներում կրթահամալիրներ կկառուցվեն Ճամբարակ համայնքի Թթուջուր, Մարտունի, Դպրաբակ, Վարդենիս համայնքի Շատվան, Կախակն, Արեգունի, Փոքր Մասրիկ, Մաքենիս և Մարտունի համայնքի Մադինա բնակավայրերում:

«Կրթահամալիրների ծրագրի մեջ մտնելու  են  նաև  նախադպրոցական տարիքի  երեխաների կրթության, մարզամշակութային  ոլորտների ապահովման  պահանջներըզարգանալու  են  համապատասխան  բնակավայրերի ենթակառուցվածքները: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից արդեն հրահանգ է իջեցվել համայնքապետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերում վերոնշյալ բնակավայրերում կառուցվող  դպրոցներ ու նախակրթարանների համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն ընդգրկելու մասին։ Պետք է հավելել նաև, որ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրը շարունակական է, և առաջիկայում Գեղարքունիքի մարզից այդ ծրագրում ընդգրկված դպրոցների և կրթահամալիրների ցանկին կավելանան նորերը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]