Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Եգիպտոսը կշարունակի հավատարիմ մնալ Իսրայելի հետ ձեռք բերված խաղաղության պայմանագրին

Եգիպտոսը կշարունակի հավատարիմ մնալ Իսրայելի հետ ձեռք բերված 
խաղաղության պայմանագրին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի և Եգիպտոսի միջև 1979 թվականին կնքված խաղաղության պայմանագիրը մնում է ուժի մեջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին  հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին Լյուբլյանում Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնի հետ բանակցություններից հետո։

«Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրն ուժի մեջ է արդեն 40 տարի, և մենք կշարունակենք հարգել այն»,- ասել է նա: Նախարարի խոսքը մեջբերել է «Cairo24»-ը:

Շուքրին խոստացել է շարունակել դիվանագիտական ​​ջանքերը և կապ պահպանել բոլոր կողմերի հետ իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելու, զինադադարի և Գազայի հատվածին մարդասիրական օգնության մատակարարման վերաբերյալ համաձայնության գալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]