Երևանում՝ 11:07,   25 Փետրվար 2024

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանում ու Արագածոտնի մարզում գազա- բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանում ու Արագածոտնի մարզում գազա-
բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել անհատ ձեռնարկատիրոջ կողմից Երևանի Սեբաստիա 96/1 հասցեում «ԼԱԿ-Ա-ԲՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արտենի գյուղի՝ Երևան-Գյումրի մայրուղու վրա գտնվող, անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազա-բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, հետազոտությունների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման առումով, մարդկանց անվտանգության համար։

Նշվում է, որ, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանի բենզալցակայանի ու Արագածոտնի Արտենի գյուղի գազաբենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտները կապարակնքվել են։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]