Երևանում՝ 11:07,   22 Փետրվար 2024

Իսրայելը հայտնել է հոկտեմբերի 7-ից Գազայում 12 հազար սպանված զինված արմատականների մասին

Իսրայելը հայտնել է հոկտեմբերի 7-ից Գազայում 12 հազար սպանված զինված 
արմատականների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են ավելի քան 12 հազար զինված արմատականների այն պահից, երբ անկլավում սկսվել են ռազմական գործողությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հրեական պետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էյլոն Լևին։

«ՀԱՄԱՍ»-ի գումարտակների երեք քառորդն արդեն ոչնչացվել է, ավելի քան 12 հազար ահաբեկիչ է սպանվել: Հաշվի առնելով վիրավորված և կալանավորված ահաբեկիչներին՝ «ՀԱՄԱՍ»-ի մարտական ​​անձնակազմի կեսը դուրս է բերվել մարտական ​​գործողություններից»,- ասել է Լևին։

Նա ընդգծել է, որ «ՀԱՄԱՍ»-ն այդ պատերազմը սկսել է 24 գումարտակով, որոնցից 18-ն արդեն լուծարվել է, ևս 2-ը գրեթե ավերված է Խան Յունիսում, 4 գումարտակ մնացել է Ռաֆահում:

Լևին հիշեցրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է զինվորականներին Ռաֆահից խաղաղ բնակչության տարհանման ծրագիր ներկայացնել նախքան այդ քաղաքում մնացած «ՀԱՄԱՍ»-ի գումարտակների դեմ գործողությունը։

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գործակալություններին համագործակցել Իսրայելի հետ խաղաղ բնակիչներին «ՀԱՄԱՍ»-ից պաշտպանելու և նրանց տարհանելու պատերազմական գոտիներից, որտեղ ահաբեկիչները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան»,- հավելել է Էյլոն Լևին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]