Երևանում՝ 11:07,   25 Փետրվար 2024

Երևանի քաղաքապետն Էդուարդ Թոփչյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետն Էդուարդ Թոփչյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» 
հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հայ երաժշտարվեստի զարգացման գործում և Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև՝ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

2024 թվականի փետրվարի 12-ին ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ անցկացվել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:
Համերգին ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]