Մշակույթ

Նազիկ Ավդալյանի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ

1 րոպեի ընթերցում

Նազիկ Ավդալյանի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Գյումրու օրվան նվիրված  տոնակատարության ժամանակ

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային ճանապարհի մասին պատմող ֆիլմը էկրան կբարձրանա այս տարվա սեպտեմբերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ֆիլմը նկարահանում է «Մաքսիմ պրոդաքշն»-ը՝ համագործակցելով «Մտորումների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության հետ: Նկարահանումները սկսվել են 2024 թվականի հունվարի 18-ից և ավարտվելու են փետրվարի 15-ին։ 1 ժամ 55 րոպե

տևողությամբ գեղարվեստական ֆիլմի բյուջեն 90 մլն դրամ է, որից 40 մլն դրամը տրամադրել է ազգային կինոկենտրոնը։ Բյուջեի մնացած մասը համալրվել է (համալրվում է) անհատ ձեռներեցների միջոցով։

Գյումրիում նախատեսվող նկարահանումների համար քաղաքի ավագանու որոշմամբ համայնքային բյուջեից ֆիլմին հատկացվեց 2 մլն 200 հազար դրամ:

Ֆիլմի առաջնախաղը նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերին՝ Գյումրու օրվան նվիրված տոնակատարության ժամանակ։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում