Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԱՄՆ-ում Սուպերբոուլի շքերթից հետո զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 20-ից ավելի վիրավոր

ԱՄՆ-ում Սուպերբոուլի շքերթից հետո զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել. 
կա 1 զոհ, 20-ից ավելի վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միսսուրի նահանգում զանգվածային հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Կանզաս Սիթիում՝ ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպման՝ Սուպերբոուլի հաղթողների շքերթից հետո։ Զոհվածը տեղի դիջեյներից մեկն է։ Վիրավորներից մի քանիսը երեխաներ են։

Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ ձերբակալել է 3 հոգու։

Կանզաս Սիթիի կենտրոնում անցկացվող շքերթին մասնակցում էր մոտ 1 մլն մարդ։ Հրաձգության պահին հաղթանակը տոնող խաղացողները դեռ բեմի վրա են եղել։

Հրաձգությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին դարձյալ կոչ է արել խստացնել զենքի վերաբերյալ օրենքները։

«Gun Violence Archive» (Հրազենի կիրառմամբ բռնությունների վերաբերյալ արխիվ) կազմակերպության տվյալներով՝ այս տարի սա ԱՄՆ-ում տեղի ունեցած արդեն 48-րդ զանգվածային հրաձգությունն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am