Միջազգային

Բուլղարիայի ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բրյուսելյան ձևաչափում

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բրյուսելյան ձևաչափում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովը Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հայտնել է, որ Բուլղարիան և ընդհանուր առմամբ ԵՄ-ն շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Բուլղարական լրատվական գործակալությունը, Ռոսեն Ժելյազկովն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է, որ Բուլղարիան և ընդհանուր առմամբ ԵՄ-ն շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական, կայուն և երկարատև խաղաղության հաստատման վրա՝ հիմնված երկու երկրների սահմանների ճանաչման և չխախտման սկզբունքների վրա։

Նրա խոսքով՝ կայուն լուծման միակ ճանապարհը բանակցություններն են և Երևանի և Բաքվի անկեղծ հանձնառությունը միջազգային միջնորդության ներքո՝ գերադասելի է «բրյուսելյան ձևաչափում»:

Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկօրյա պաշտոնական այցով Բուլղարիայում է։

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները զրուցել են առանձին, ապա պատվիրակությունների հետ միասին են շարունակել բանակցությունները:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում