Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Իրանը պատրաստ է ապահովել Հարավային Կովկասի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով իր կարմիր գծերը

Իրանը պատրաստ է ապահովել Հարավային Կովկասի ռազմավարական 
անվտանգությունը՝ հաշվի առնելով իր կարմիր գծերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահին Ռաիսին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ ապահովելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը՝ հաշվի առնելով այդ առումով Իսլամական Իսլամական Հանրապետության կարմիր գծերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ Ռաիսին այս մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասի իրավիճակին՝ Ռաիսին ասել է, որ Իրանը կարևորում է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումը։

Ռաիսին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում դրսի ներկայությանը՝ հավելելով, որ արտաքին ուժերի ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն լուծումներ չի տալիս, այլ նաև ավելի լուրջ մարտահրավերներ է բերում։

Իրանի նախագահը Թեհրանի և Երևանի հարաբերությունները բնութագրել է որպես պատմական, բարեկամական և կառուցողական։

Նա իր աջակցությունն է հայտնել Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը՝ ասելով, որ կոնկրետ պայմանավորվածությունների իրագործումը ջանքեր է պահանջում, և երկու երկրների տնտեսական հարցերով համատեղ հանձնաժողովը պետք է դրանց հետամուտ լինի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am