Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Շոլցը ԵՄ առաջնորդներին կոչ է արել երաշխիքային համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ

Շոլցը ԵՄ առաջնորդներին կոչ է արել երաշխիքային համաձայնագիր ստորագրել 
Ուկրաինայի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ բոլոր երկրները պետք է անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրեր կնքեն Ուկրաինայի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Ես շատ եմ ցանկանում և եվրոպացի գործընկերների հետ միասին հորդորում եմ, որ նմանատիպ որոշումներ ընդունվեն բոլոր եվրոպական մայրաքաղաքներում», - ասել է Շոլցը։

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին և անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայթը, ստորագրումը Յոթնյակի խմբի (G7) 2023 թվականի հուլիսի համատեղ հռչակագրի իրականացումն է։ Հունվարին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը առաջինն էր, ով այցելեց Կիև և Զելենսկու հետ ստորագրեց անվտանգության ոլորտում համագործակցության 10-ամյա պայմանագիր։ Բրիտանիան խոստացել է այս ընթացքում աջակցել Ուկրաինային։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն ավելի ուշ հայտնել է, որ 11 երկրներ նմանատիպ համաձայնագրերի շուրջ քննարկումների տարբեր փուլերում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am