Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Վուչիչը մտադիր է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու դիրքորոշումը

Վուչիչը մտադիր է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտադիր է պահպանել հակառուսական պատժամիջոցներից հրաժարվելու իր քաղաքականությունը` չնայած Արևմուտքի ճնշմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում։

«Երբ Ուկրաինայում հակամարտությունը սկսվեց, ես ասացի, որ չգիտեմ` ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այդ ժամանակ մենք պետական մակարդակով որոշում ընդունեցինք դատապարտել հակամարտությունը, ինչպես մյուսները, սակայն ասացինք, որ մեր դիրքորոշումն է պատժամիջոցներ չսահմանել»,-ասել է Վուչիչը` անարդար համարելով ռուս ժողովրդի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ 

Վուչիչը հավելել է, որ Սերբիան Եվրոպայում միակ երկիրն է, որը ոչ մի պատժամիջոց չի սահմանել Ռուսաստանի դեմ։ 

Նրա խոսքով` միջազգային մակարդակի ցանկացած միջոցառման ժամանակ, որտեղ ինքը ներկա է, գլխավոր թեման ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն են։ 

«Մենք կփորձենք հնարավորինս երկար պաշտպանել մեր դիրքորոշումը։ Դա մեզ արդեն երկու տարի է` հաջողվում է։ Արդյոք կշարունակենք այդպես վարվել, չգիտեմ, բայց հույս ունեմ»,-նշել է Սերբիայի նախագահը։ 

Հակամարտությունը սկսվելուց հետո Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և Ռուսաստանն ու Ուկրաինան համարում է եղբայրական պետություններ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am