Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե

Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. 
վարչապետ Կոբախիձե

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանը 2030 թվականին պատրաստ կլինի անդամակցել Եվրամիությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը:

«Մի բան կարելի է ասել՝ մենք հավակնոտ ծրագրեր ունենք Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար։ 2030 թվականին, որը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անվանեց ընդլայնման տարի, Վրաստանը մյուս թեկնածու երկրների համեմատությամբ ավելի պատրաստ կլինի անդամակցությանը: Մենք ունենք հավակնոտ ծրագիր, և մենք հավատարիմ ենք անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների ծրագրին», - ասել է Կոբախիձեն Բրյուսելում Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում։

Բորելի հայտարարության համաձայն ՝ Վրաստանին անհրաժեշտ է ավարտել բարեփոխումներն այս տարի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:

«Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա Եվրամիության դռները Վրաստանի համար բաց են», - ասել է Բորելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am