Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ 
հերթական առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հունվարի 4-ի մեր առաջարկներին ի պատասխան՝ Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել»,- ասել է Գրիգորյանը։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի առաջարկներում շարունակում են մնալ որոշ հետընթացներ, որոնց մասին նախկինում Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է։

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ առաջարկների փոխանակումներ են իրականացրել։ Վերջին անգամ Հայաստանն էր խաղաղության պայմանագրի իր տարբերակն ուղարկել Ադրբեջանին՝ 2024 թվականի հունվարի 4-ին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 10-ին հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում որոշակի հետընթաց կա։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am