Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Դեսպանը հայտնեց անվտանգության ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության ուղղությամբ աշխատանքների մասին

Դեսպանը հայտնեց անվտանգության ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի 
համագործակցության ուղղությամբ աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանն ու Եվրամիությունն ուսումնասիրում են անվտանգության ոլորտում համագործակցելու տարբերակներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցին:

«Մենք հիմա աշխատում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վրա: Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին խնդրել է մշակել տարբերակներ՝ բոլոր ուղղություններով Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման համար: Ընթացքի մեջ գտնվող գործընթացի մասին է խոսքը, վերաբերում է երկու կողմին էլ»,-ասաց Մարագոսը:

ԵՄ դեսպանն ասաց, որ քննարկում են, թե որն է Հայաստանի քաղաքացիների ցանկությունն այս մասով: Նա բավականին կուռ է գնահատում գործընկերությունը՝ ելնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից:

«Մենք Հայաստանի համար շատ բարեփոխումների շատ կարևոր գործընկեր ենք հանդիսանում: Մենք նաև ուսումնասիրում ենք տարբերակներ՝ անվտանգության ասպարեզում համագործակցելու: Խոսքը մասնավորապես Հայաստանի մասնակցության հավանականության մասին է՝ եվրոպական խաղաղության շրջանակին»,-ասաց դեսպանը:

Նա ասաց, որ օրակարգի մշակումն ավարտելուց հետո ՀՀ-ն ու ԵՄ-ն կկարողանան հայտարարություն անել: Մարագոսը կարևորեց, որ ԵՄ-ն արձագանքի Հայաստանի ժողովրդի հավակնություններին:

ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը չի ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրումներ ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am