Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ֆրանսիան կշարունակի զարգացնել պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը․ Մակրոն

Ֆրանսիան կշարունակի զարգացնել պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ 
համագործակցությունը․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կշարունակի զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։

«Կշարունակենք զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական տեխնիկայի առաքման համար և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևէ էսկալացիա»,-նշել է Մակրոնը՝ հավելելով, որ Ֆրանսիան շարունակում է նաև իր մարդասիրական հանձնառությունը՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ տրամադրելով 29 միլիոն եվրո 2023թվականին։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան վճռականորեն կշարունակի նաև աջակցել Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների զարգացմանը։ 

«Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքիշխանության և տոկունության մեր ընդհանուր ռազմավարական շահերի համար»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից։ 

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում այսուհետ ամրապնդված է ԵՄ դիտորդական առաքելությունը՝ նպատակ ունենալով նպաստել կայունությանը, միջազգային հանրությանն անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը։




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am