Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Հրթիռային հարվածից հետո Եմենի ափերի մոտ նավ է բռնկվել

Հրթիռային հարվածից հետո Եմենի ափերի մոտ նավ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի ափերի մոտ hերթական նավն է հրթիռակոծության ենթարկվել, նավում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO):

«UKMTO-ն տվյալներ է ստացել Ադենի նավահանգստից 70 ծովային մղոն (129,6 կմ) դեպի հարավ-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին: Հաղորդվում է, որ նավը գրոհել են երկու հրթիռով, ինչի հետևանքով նավում հրդեհ է բռնկվել», - ասվում է վարչության ծանուցման մեջ։

UKMTO-ն խորհուրդ է տալիս նավերին`զգուշությամբ անցնել Եմենի մերձակայքի ջրատարածքով և հաղորդել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման հարձակումից և Իսրայելի պատասխան ռազմական գործողություններից հետո հութիները, որոնք ներկայում վերահսկում են Եմենի զգալի մասը, գնդակոծում են նավերը Կարմիր ծովում: Նրանք հայտարարել են, որ կդադարեցնեն հարձակումները միայն Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Հունվարից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների ռազմական օբյեկտներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]