Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացնում հայկական բանակում բարեփոխումների շուրջ, բայց ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում․ Փաշինյան

Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացնում հայկական բանակում բարեփոխումների 
շուրջ, բայց ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանակում բարեփոխումները որևէ մեկին չպետք է անհանգստացնեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է France 24-ին տված հարցազրույցում։

«Ադրբեջանն ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր համագործակցության պարագայում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Եվ սա կարևոր փաստ է արձանագրելու համար։ Ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած հայկական բանակի բարեփոխումներով  այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ մենք ասում ենք՝ եկեք Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք, և դա կլինի փոխադարձ վստահության շատ կարևոր քայլ։ Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնեն»,- ասել է վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am