Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաջարան և Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Քաջարան և Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում. ՀՀ տարածքում կան փակ և 
դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև մարտի 5-ը Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ-ը փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից, տեղեկացնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

 Վարդենյաց լեռնանցքը (բուք է, խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

 Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Քաջարան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։

Գորիսի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]