Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուկրաինան ու Դանիան անվտանգության ոլորտում համագործակցության մասին պայմանագիր են կնքել

Ուկրաինան ու Դանիան անվտանգության ոլորտում համագործակցության մասին 
պայմանագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան ու Դանիան ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության և երկրների միջև երկարաժամկետ աջակցության մասին պայմանագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուժեղ փաստաթուղթ, որը հաստատում է Դանիայի կողմից մեր ժողովրդի անսասան աջակցությունը։ Մասնավորապես, ընթացիկ տարում 1,8 մլրդ եվրոյից ոչ պակաս գումարի չափով։ Դանիան նաև կաջակցի ավիացիոն կոալիցիայի միջոցով F-16-ի ամբողջական ներուժն ապահովելու ջանքերին ՝ կործանիչների, զինամթերքի, վարժասարքերի տրամադրում, ուսուցում, սպասարկում»,-գրել է Զելենսկին։

Սա անվտանգության երաշխիքների մասին Ուկրաինայի չորրորդ համաձայնագիրն է: Ավելի վաղ Ուկրաինան պայմանագրեր էր կնքել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]