Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն հայտարարել է, որ բաց է ՌԴ-ի հետ միջուկային ռիսկերի և սպառազինությունների վերահսկման հարցերը քննարկելու համար

ԱՄՆ-ն հայտարարել է, որ բաց է ՌԴ-ի հետ միջուկային ռիսկերի և 
սպառազինությունների վերահսկման հարցերը քննարկելու համար

 ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման հարցերը առարկայական քննարկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության։

«Մենք բազմիցս կրկնել ենք, որ բաց ենք Ռուսաստանի հետ փոխգործակցության համար միջուկային ռիսկերի և միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ առարկայական քննարկումների շրջանակներում։ Դա արդիական է մնում նաև այսօր։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, միջուկային զենքին վերաբերող հարցերի շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]