Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Փրկարարները Ջերմուկի ճոպանուղու մոտ կցորդիչով բեռնատար են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները Ջերմուկի ճոպանուղու մոտ կցորդիչով բեռնատար են դուրս բերել 
արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացել, որ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում է երթևեկությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մե մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարն (վարորդ՝ Զ. Մ.) արգելափակվել է ձյան մեջ և միակողմանի փակել ճանապարհը։

Նշվում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]