Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Կոտայքի մարզի Քասախ գյուղում ավտոմեքենա է այրվել

Կոտայքի մարզի Քասախ գյուղում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 16:03-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել` 18:10-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]