Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հիմնանորոգված Մայր Տաճարը կվերաօծվի սեպտեմբերին. կկազմակերպվի նաև Մյուռոնօրհնության արարողություն

Հիմնանորոգված Մայր Տաճարը կվերաօծվի սեպտեմբերին. կկազմակերպվի նաև  
Մյուռոնօրհնության արարողություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կկազմակերպվեն 2024 թվականի սեպտեմբերի 28-29-ին:

Որոշման մասին հայտարարվել է  փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի շրջանակում:

425327142_818264763675777_2544033947810190782_n.jpg (111 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից, ժողովը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ժողովի ատենապետն է եղել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաեւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ժողովականներն այցելել են Մայր Տաճար և ծանոթացել հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրել են, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։ Որոշվել է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի եւ Վարագա Ս. Խաչի տոներին։

ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքներն ավարտական փուլում են։ Նրանք թելադրեցին Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]