Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել

Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության 
կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիան նախատեսում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով խորհրդաժողով անցկացնել մինչև 2024-ի ամառվա սկիզբը։ 

«Գաղափարն այն է, որ մինչև ամառ նախարարական մակարդակով համաժողով կազմակերպվի, որը կարող է բացել դեպի խաղաղություն տանող գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցից Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:։

Նախարարի խոսքով ՝ միջոցառումն անհրաժեշտ է ուղի գտնելու համար, որը վաղ թե ուշ կարող է ապահովել Ռուսաստանի ընդգրկումը:

Նա նշել է, որ Շվեյցարիայի խորհրդաժողովին Ռուսաստանի մասնակցության հույսը բավականին փոքր է:

Կասիսը պատմել է, որ այդ թեմայով խոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ով ասել է, որ դուռը միշտ բաց է լուրջ առաջարկների համար։

Շվեյցարիայի ԱԳ նախարարը միաժամանակ խոստովանել է, որ երկընտրանքն այն է, թե որքանով է մյուսների համար ընդունելի այն, ինչը լուրջ է համարում Ռուսաստանը:

Ինյացիո Կասիսը պնդում է, որ Շվեյցարիան փորձում է կարգավորման ուղղությամբ քայլ կատարել:

Նրա կարծիքով՝ Ուկրաինայում խաղաղության հարցում տեղաշարժ չկա, ինչը ցույց տվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը, որին նա մասնակցում էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]