Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը

Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել 
դիտարկել պարտադիր զինվորական ծառայություն սահմանելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների կողմից զինծառայության սահմանման ցանկացած քայլ կազդի Ռուսաստանից Եվրոպայի պաշտպանության վրա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Sky News-ի հետ զրույցում հայտարարել է պաշտոնյան: 

Հարցին, թե արդյոք նա կողմ է  պարտադիր զինվորական ծառայությանը, բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է, որ ինքն ուրախությամբ կիսում է իր գործընկերների հետ սեփական երկրի փորձը, որը վերականգնել է պարտադիր զինվորական ծառայությունն անցյալ տարի:

«Մենք կարծում ենք, որ դա շատ լավ գաղափար է մեզ համար», - ասել է արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները նույնպես կարող են դիտարկել նման հնարավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]