Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի ավելի քան 300 միլիոն դոլար

Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային զինամթերքի համար կտրամադրի 
ավելի քան 300 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 24  ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան նախատեսում է 2025 թվականին 311 միլիոն դոլար ծախսել հրետանային զինամթերքի արտադրության մատակարարման շղթաների ձեռքբերման և ընդլայնման վրա՝ Ուկրաինայի պաշարներն ավելացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել են բրիտանական կառավարության գրասենյակից:

Մամուլի հաղորդագրության մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ Մեծ Բրիտանիան շուրջ  10 տարի միջազգային աջակցություն է ցուցաբերել  Ուկրաինայի Զինված ուժերին:

Ըստ աղբյուրի՝ 2015 թվականից ի վեր երկրում վերապատրաստվել են ավելի քան 60 հազար ուկրաինացի զինվորականներ, ընդհանուր առմամբ՝ 2022 թվականից ի վեր Լոնդոնը Կիևին հատկացրել է գրեթե 15,2 միլիարդ դոլար ՝ տնտեսական, հումանիտար և ռազմական օգնության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]