Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Իսրայելցի զինվորականները շարունակել են լայնամասշտաբ գործողությունները Խան Յունիս և Գազա քաղաքներում

Իսրայելցի զինվորականները շարունակել են լայնամասշտաբ գործողությունները 
Խան Յունիս և Գազա քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի Էզ Զեյթուն քաղաքի շրջանում ՀԱՄԱՍ խմբավորման դեմ լայնածավալ գործողություն է իրականացնում՝ հարվածներ  հասցնելով Խան Յունիս քաղաքում պաղեստինցի մարտիկների ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է The Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Էզ Զեյթունում ՀԱՄԱՍ-ի մեծ թվով զինյալներ են սպանվել վերջին 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգությունների և ավիահարվածների ժամանակ: Այստեղ հայտնաբերվել է նաև զգալի քանակությամբ զենք ու փաստաթղթեր։

Նշվում է, որ Խան Յունիսում ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են ։

Ըստ աղբյուրի՝ ՑԱԽԱԼ-ից հայտնել են, որ լույս շաբաթ գիշերը ինքնաթիռներով և հրետանիով հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման մի քանի թիրախների ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]