Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 կգ-անոց ռումբ են վնասազերծել

Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 500 
կգ-անոց ռումբ են վնասազերծել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանացի զինվորականները բարեհաջող ծով են նետել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբը, որը հայտնաբերվել էր երկրի հարավում գտնվող Պլիմուտ նավահանգստային քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: 

Ոստիկանությունից հայտնել են, որ 500 կիլոգրամանոց ռումբը հայտնաբերվել է Պլիմուտի տներից մեկի այգում:Տան շուրջ անվտանգության պատնեշը հանվել է, իսկ տարհանված բնակիչներին թույլ են տվել վերադառնալ իրենց տներ:

Հաղորդվում է, որ սա երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական չպայթած ռումբի վնասազերծման ամենախոշոր գործողություններից մեկն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]