Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Համահայկական միությունն ադրբեջանցի պատգամավորին խորհուրդ է տալիս վերընթերցել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմությունը

Համահայկական միությունն ադրբեջանցի պատգամավորին խորհուրդ է տալիս վերընթերցել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նախագահին առընթեր համաներման հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը ամբարտավան և ագրեսիվ հայտարարություն է արել։ Նրա արտահայտած մեկ նախադասությունը խտացնում է այն բոլոր նկրտումները, որոնք Ադրբեջանն ունի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն:

«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, նախագահին առընթեր համաներման հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը ամբարտավան և ագրեսիվ հայտարարություն է արել։ Անդրադառնալով Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլի Մարագոսի՝ փետրվարի 12-ի հարցազրույցի ժամանակ արված դիտարկմանը Հայաստանի համար Սյունիքի կարևորության մասին,  Օրուջը հարց է բարձրացրել, թե «երբ է մեր երկիրը հայտարարել, որ պատերազմով է վերցնելու այդ տարածքները»։ Երկրի պաշտոնական հայտարարության փոխարեն Օրուջը ցուցել է միջազգային հանրությանը չմոռանալ, «որ ադրբեջանցիները, ովքեր այդ հողերի պատմական տերն են, կբացեն Զանգեզուրի ճանապարհը»։ 

Զահիդ Օրուջի արտահայտած այդ մեկ նախադասությունը խտացնում է այն բոլոր նկրտումները, որոնք Ադրբեջանն ունի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Թվում է, թե հակիրճ մեկնաբանություններում ադրբեջանցիներն այլևս դժվարանում են թաքցնել մեծ ծավալապաշտությունը։ Պատմական իրողությունների կեղծումն ու դրանց քաղաքականացումը Ադրբեջանի համար վերածվել է ագրեսիվ գործողությունների արդարացման միջոցի։ Արդոք Օրուջը ռազմական ագրեսիայի քարոզ չի իրականացնում։ Նրա խոսքում հիշատակված «ադրբեջանցիները», ի դեմս որոնց այս համատեքստում հասկացվում է հասարակ բնակչությունը, ինչպե՞ս պիտի բացեն «Զանգեզուրի ճանապարհը»։ Հավանաբար ճիշտ այնպես, ինչպես իրականացվեց պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայաթափումը, ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց հումանիտար աղետ, ճիշտ այնպես, ինչպես հաշված օրերի ընթացքում իրականացվեց էթնիկ զտում և բռնի տեղահանում։ Իսկ հանուն արդարության՝ չի՞ ցանկանում արդյոք Օրուջը նշել, թե ովքեր են Լեռնային Ղարաբաղի պատմական տերերը, չի ցանկանում վերհիշել, որ միայն 18-րդ դարում են ոտք դրել Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ հազարամյակներ շարունակ իր էթնոմշակութային միջավայրն էր ստեղծել հայ ժողովուրդը։ 

Հետևապես՝ կարիք է առաջանում Օրուջին խորհուրդ տալու վերընթերցել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների պատմությունը՝ երկրամասում պատմական տերերի ու եկվորների մասին թյուրըմբռնումները շտկելու նպատակով»,- ասված է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության տարածած հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]