Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են ելույթները Գերմանիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոտբուսի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը 14.600 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Այս վարժությունում Արթուր Ավետիսյանը միայն 4-րդն է:

Նժույգ-թափերի վարժությունում Հայաստանի հավաքականից Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Փետրվարի 25-ին հենացատկի եզրափակիչում հանդես կգա Արթուր Դավթյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը կայացել էր Կահիրեում` Հայաստանի հավաքականից արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը, իսկ Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]