Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) փետրվարի 24-ին ժամը 17:55-ի սահմաններում  մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:
 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]