Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական ընտրություններից հետո․ Պեսկով

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա միայն ՌԴ-ում նախագահական 
ընտրություններից հետո․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը չի կայանա նախքան Ռուսաստանում նախագահական ընտրությունները, սակայն ամենաբարձր մակարդակով շփումների նախապատրաստման աշխատանքներն ընթանում են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընտրություններից առաջ՝ ոչ», - լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «մինչև ընտրությունները նախագահը բավականին հագեցած և լարված գրաֆիկ ունի, դե պարոն Էրդողանի գրաֆիկը նույնպես շատ լարված է»։

«Բայց բարձր մակարդակով շփումների նախապատրաստման ​աշխատանքները տարվում են, մենք քանիցս հայտարարել ենք այդ մասին», - հավելել է նա։

Պեսկովը պարզաբանել է, որ «այդ շփումները տեղի կունենան այն պահին, երբ դա լավագույնս կհամապատասխանի երկու նախագահների գրաֆիկներին»։

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 15-17-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]