Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հունգարիան կարող է Իրանի համար ծառայել որպես «առևտրային դարպաս» դեպի Եվրոպա․ Սիյարտո

Հունգարիան կարող է Իրանի համար ծառայել որպես «առևտրային դարպաս» դեպի 
Եվրոպա․ Սիյարտո

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկիրը կարող է Իրանի համար ծառայել որպես «առևտրային դարպաս» դեպի Եվրոպա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է IRNA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում՝ նաև անդրադառնալով երկու երկրների տնտեսական հարաբերություններին։

«Քանի որ մենք Եվրոպական միության անդամներ ենք, Շենգենյան գոտու անդամներ ենք, ապա Հունգարիան հեշտությամբ կարող է Իրանի կողմից համարվել դարպաս դեպի Եվրոպա», - ասել է Սիյարտոն։

Նա շեշտել է, որ Բուդապեշտը և Թեհրանը վերջին տարիներին շարունակել են իրենց տնտեսական հարաբերությունները՝ չնայած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առաջացրած մարտահրավերներին։

«Իրանի դեմ բավականին ընդլայնված պատժամիջոցները երկու երկրների միջև արդյունավետ տնտեսական և առևտրային համագործակցության համար լուրջ մարտահրավերներ են ստեղծում, բայց սա չի նշանակում, որ համագործակցությունն անհնար է», - ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարը։

Փետրվարի 22-ին Թեհրանում երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու համար կազմակերպված «Իրան-Հունգարիա» բիզնես ֆորումի ժամանակ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որը հիմնականում առնչվում է գյուղատնտեսությանը։

Կողմերը նաև պայմանավորվել են ջրի մաքրման հունգարական տեխնոլոգիաների ներդրման շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]